Pfizer-ի պատվաստանյութն արդեն Վրաստանում է

Աշխարհ 25.03.2021   16:29   48

Pfizer հակակորոնավիրուսային պատվաստանյութն արդեն Վրաստանում է: Պատվաստանյութն առաքող ինքնաթիռը գիշերը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Վրաստանը Pfizer պատվաստանյութը ստացել է ԱՄՆ-ից: Այս մասին գրում է Грузия Онлайн-ը:

Բժշկական անձնակազմի հետ բոլոր այն անձինք, որոնց համակարգող խորհուրդը թույլտվություն է տվել, կկարողանան պատվաստել այս պատվաստանյութով:

Մասնավորապես, բժշկական անձնակազմի հետ պատվաստանյութը հասանելի կլինի 65 տարեկանից բարձր մարդկանց համար, նրանք հնարավորություն կունենան ընտրություն կատարել AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի միջև:

AstraZeneca պատվաստանյութով պատվաստումները Վրաստանում սկսվել են մարտի 15-ից։


 Պիտակներ
         Pfizer


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb