Pfizer-ի հակակորոնավիրուսային դեղահաբը կարող է պատրաստ լինել այս տարվա վերջին

Աշխարհ 27.04.2021   17:01   55

Pfizer ընկերությունը ստեղծել է հակավիրուսային դեղահաբ, որի շնորհիվ կորոնավիրուսով վարակված մարդու մոտ հնարավոր է կանխել հիվանդության խորացումը: Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը:

Դեղահաբի փորձարկումներին մասնակցում է շուրջ 60 մարդ: Փորձարկումների առաջին փուլը կավարտվի մայիսի 25-ին: Եթե դրանց արդյունքում պարզվի, որ դեղահաբն ապահով է, ապա հետագա փորձարկումներում կընդգրկվեն ավելի մեծ թվով մարդիկ, և դեղամիջոցը կարող է հասանելի լինել արդեն այս տարվա վերջին:

Pfizer և BioNTech ընկերությունների համատեղ ստեղծած հակակորոնավիրուսային պատվաստանյութերը լայնորեն կիրառվում են Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb