Փետրվարից Հայաստանը մաքսային ներկայացուցիչ կունենա Լարսում

Իրադարձային 13.01.2020   12:44   166
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վերին Լարսի անցակետում շուտով Հայաստանը կունենա իր մաքսային ներկայացուցիչը։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Ըստ բանախոսի՝  ՀՀ  ՊԵԿ ներկայացուցչի թեկնածությունն արդեն ներկայացվել է կառավարություն։

«Կարծում եմ, որ հունվարին արդեն նրա նշանակումը կլինի, իսկ փետրվարից  Հայաստանը կունենա իր ներկայացուցիչն անցակետում։ Գործնականում մեր ռուս գործընկերների հետ որևէ խնդիր չունենք, ամեն դեպքի համար համագործակցության տարբեր մակարդակներում  մենք կարողանում ենք մեր գործընկերների հետ աշխատել և բոլոր խնդիրները կարգավորել, բայց առանց ներկայացուցիչ դա ավելի շատ  ջանք է պահանջում»,- ասաց Դավիթ Անանյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊԵԿ նախագահը հայտարարել էր, որ ՊԵԿ-ի և ՌԴ մաքսային ծառայության հետ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ դիվանագիտական խողովակներով բոլոր խնդիրները կարգավորված են ու հայկական կողմը ներկայացուցիչ պիտի ունենա Վերին Լարսի անցակետում:



 Պիտակներ
         Լարս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon