Փետրվարի 1-ից կմեկնարկի սուր իշեմիկ ինսուլտի բուժման ծրագիրը

22.01.2019   15:03   244

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել քննարկում  «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների  թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագրի մեկնարկի կապակցությամբ:
Հանդիպմանը մասնակցել են «Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամի, «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները, մարզպետարանների առողջապահության  և սոցիալական ապահովության վարչությունների աշխատակիցները, Երևանի շտապ բուժօգնության ծառայության տնօրենը, նյարդաբանության և նյարդավիրաբուժության գծով ԱՆ խորհրդատուները, ինչպես նաև առողջապահության նախարարության մասնագետները:
ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշել է, որ սուր իշեմիկ ինսուլտի դեպքում բուժման ծրագիրը մեկնարկում է փետրվարի 1-ից, որի շրջանակներում տարեկան շուրջ 250 պացիենտ հնարավորություն կստանա բուժում ստանալու պետական պատվերով: Նա նաև շեշտել է, որ ծրագիրն առողջապահության նախարարի ամենօրյա հսկողության տակ է գտնվում և հաջող մեկնարկի համար կարևոր է շահագրգիռ կողմերի ներդաշնակ համագործակցությունը:
Դավիթ Մելիք-Նուբարյանը շնորհակալություն է հայտնել կաթվածի համապարփակ կենտրոնների մասնագետներին և մարզպետարանների աշխատակիցներին` մարզերի նյարդաբանների, շտապ բժշկական օգնության ծառայության աշխատակիցների և անեսթեզիոլոգների իրազեկման աշխատանքներն արդյունավետ  իրականացնելու համար:  Միաժամանակ, նախատեսվում է մինչև փետրվարի 1-ն ավարտել նաև Երևանի  նյարդաբանների և շտապ բժշկական օգնության ծառայության աշխատակիցների իրազեկման աշխատանքները:
Ներկաները ծրագրի մեկնարկի հետ կապված մի շարք հարցեր են բարձրաձայնել, որոնց տրվել են պարզաբանումներ:  



 Պիտակներ
         ինսուլտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon