Փետրվարի 17-ից հետո հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում

Իրազեկիչ 10.02.2021   16:10   61

Հարգելի հայրենակցիներ, հանրապետությունում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը անոմալ բարձր է, և իր կլիմայական ցուցանիշներով համապատասխանում է մարտի երրորդ տասնօրյակին։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Հորդորում ենք, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ծառերի էտ և այգեբաց չկատարել, քանի որ փետրվարի 17-ից հետո հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


 Պիտակներ
         ջերմաստիճանի կտրուկ անկում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb