Փետրվարի 12-ը Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Մարդիկ 12.02.2020   10:30   3809
  • .... Երկրները առհասարակ պարտվում են իդեոլոգիաների պարտությունից հետո, մշակույթների պարտությունից հետո, երկրները, պետությունները զոր ու զորքով գրոհում են, իհարկե, մշակույթների նախնական գրոհումներից հետո։
  • .... Երկրները առհասարակ պարտվում են իդեոլոգիաների պարտությունից հետո, մշակույթների պարտությունից հետո, երկրները, պետությունները զոր ու զորքով գրոհում են, իհարկե, մշակույթների նախնական գրոհումներից հետո։
  • .... Հետո թռած եկավ արեգակի շեղբը, բախվեց, սայթաքեց Արարատի սառույցների վրա և ձորն ընկավ ու փշրվեց, և Արարատյան հովիտը լցվեց կապույտ վաղորդայնով: Մի պահ սպասեց ու հազար գործարանի ուժով պայթեց Երևան միլիոնանոց քաղաքը: Ջրհեղեղը ցամաքել էր՝ Գեղամա լեռներում թողնելով մի բուռ ջուր:

Հայ արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Ալավերդի-Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում 1935 թվականի փետրվարի 12-ին: Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի մանկավարժական ուսումնարանում։ 1952 թվականից տեղափոխվել է Երևան։ 1955-1958 թթ. աշխատել է որպես լինոտիպիստ Երևանի N2 տպարանում։ 1958-1962 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում և ուսմանը զուգահեռ որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում։

Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս», լույս է տեսել 1967 թ.։ ՍՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ 1996-2000 թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, ղրղզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով։ Ունի դուստր և որդի։
Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր։ Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի և գյուղացու հետ։
Վախճանվել է 2002 թվականի դեկտեմբերի 18-ին Երևանում:

Կրթությունը

Կիրովականի մանկավարժական ինստիտուտ
1958-1962 - Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվաբանական ֆակուլտետ։
1966-1967 - Մոսկվայի բարձրագույն կինոսցենարական կուրսեր։
1965-1967 - Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներ

Մրցանակները

1967 - "Дружба народов" ամսագրի մրցանակ
1984 - Գրականության ՀԽՍՀ պետական մրցանակ
1996 - ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ

Ժողովածուներ

  • 1967 - «Օգոստոս» (Երևան, «Հայաստան»)
  • Արջը
  • Բեռնաձիեր
  • Թախիծ
  • Մենք ենք մեր սարերը
  • Միամիտ պատմություն
  • Շները
  • 1978 - «Ծառերը» (Երևան, «Սովետական գրող»)
  • Աշնան արև
  • Գոմեշը
  • Խումհար
  • Ծառերը
  • Մեծամոր
  • Մեսրոպ
  • Սկիզբը
  • 1978 - «Մեր վազքը» (Երևան, «Սովետական գրող»)
  • Բաց երկնքի տակ հին լեռներ
  • Իմ գայլը
  • Կանաչ դաշտը
  • Հացը
  • Մեր վազքը
  • Պատիժը
  • 1983 - «Տերը» (Երևան, «Սովետական գրող»)
  • Այս կանաչ կարմիր աշխարհը
  • Աշնան արև
  • Չեզոք գոտի (պիես)
  • Ջաղացը
  • Տերը

Հրապարակախոսություն, էսսեներ, հոդվածներ

  • Մեծամոր
  • Սպիտակ թղթի առջև
  • Ես ես եմ

Կինոսցենարներն ու պիեսները

  • 1969 - Մենք ենք մեր սարերը
  • 1969 - Աղքատի պատիվը
  • 1975 - Այս կանաչ, կարմիր աշխարհը Ակսել Բակունցի «Միրհավը» պատմվածքի մոտիվներով
  • 1977 - Աշնան արև
  • 1977 - Օգոստոս
  • 1979 - Արամայիս Երզնկյան
  • 1983 - Չեզոք գոտի (պիես)
  • 1984 - Տերը
  • 1992 - Ազգային բանակ (տեքստի հեղինակ)



 Պիտակներ
         գրական, փետրվարի 12, Հրանտ Մաթևոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon