Պետք է պատրաստվենք նոր պատերազմի. Թևան Պողոսյան

Տեսանկյուն 24.11.2020   11:39   61

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը գրում է․

«Թուրքիան շարունակում է իր նկրտումները Մեծ Թուրան ձևավորելու, Ալիևն ու Էրդողանն իրենց երջանկությունն են կյանքի կոչել:

Շատ հետաքրքիր միտք է ասել անցյալ օրը Էրդողանը՝ իր համար Նախիջևանից Ադբեջան ճանապարհն ավելի կարևոր է, քան բոլոր գրավված տարածքները: Իրանը գիտակցում է, որ այդ բոլոր տարածքներն օգտագործվելու են իր դեմ: Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ իր նկատմամբ մեծ ճնշումների դաշտ է բացվելու, և որ պահին կենտրոնանում է Արցախի  վրա, Սիրիայում է իրեն ճնշում Թուրքիան: Որ պահին Սիրիայում է ինչ-որ բան ուզում անել, էստեղ են ակտիվանալու:

Իսկ էդ բոլոր խնդիրների մեջ ամենացավալին մեր ներքին կյանքն է: Մենք  էդպես էլ չենք գիտակցում, որ մենք իրավունք չունենք գոնե մեկ օր պառակտված լինենք, ու պառակտվածության անգամ մեկ օրը նպաստում է, որ ուրիշներն իրենց շահերը տանեն առաջ: Ոուսաստանը հասկանում է, որ երկար կմնա տարածաշրջանում, իսկ մենք պետք է պատրաստվենք նոր պատերազմի, մինչդեռ մենք զբաղված ենք այլ խնդիրներով»։


 Պիտակներ
         Թևան Պողոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb