Պետք է աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի իշխանություններին․Հարությունյան

20.05.2019   15:40   67
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պետք է շարունակել աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի իշխանություններին՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ողջունելով այն բարեփոխումները, որոնք տեղի է ունենում ՀՀ-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արայիկ Հարությունյանն այս մասին հայտարարել է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կայացած հանդիպման ժամանակ:

«Մեր կուսակցությունն ընտրել է համերաշխության և հանդուրժողականության գործելաոճ՝ կոչ անելով մյուս քաղաքական ուժերին ևս այդ հարցում լինել սկզբունքային: «Ազատ հայրենիք» կուսակցությունը պատրաստ է համագործակցելու Արցախում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ՝ անհրաժեշտության դեպքում դաշինքով մասնակցելով 2020 թվականին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Կուսակցության նախագահն ընդգծել է, որ առավել քան երբևէ անհրաժեշտ է լինել միասնական: Նրա խոսքով, ունենալով արտաքին վտանգ, այսօր տեսնում ենք, թե ինչպես են տարբեր գործոնների ազդեցությամբ փորձում ջլատել մեր ուժերը, պառակտելով ներքին միասնականությունը՝ փորձում վերջակետ դնել Ղարաբաղյան խնդրին:

«Մենք միայն միասնականությամբ կարող ենք պայքարել՝ համախմբվելով մեր ազգային գաղափարների շուրջ»,- հավելել է «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարը:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon