Պետպատվերով կատարվել է չարորակ նորագոյացությունների 4428 վիրահատություն

Իրադարձային 31.01.2020   13:12   269

Հայաստանում պետպատվերի  շրջանակում կատարվել է ախտորոշված չարորակ նորագոյացությունների 4 428 վիրահատական բուժում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 31-ի իր ամփոփիչ ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումը հունվարից իրականացվում է պետական պատվերի շրջանակում, և տարվա ընթացքում կատարվել է 4 428 վիրահատություն»,-ասաց Թորոսյանը:

Անցյալ տարվա հուլիսից նաև ճառագայթային բուժումն է իրականացվում պետական պատվերի շրջանակում: 

2019-ի ընթացքում սպասարկվել է 1 351 պացիենտ:



 Պիտակներ
         Վիրահատություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon