Պետական դավաճանություն
Պետական դավաճանություն (լատ.՝ perduellio, անգլ.՝ high treason, ֆր.՝ lese majeste, ռուս.՝ Госуда́рственная изме́на), ծանր հանցագործություն, որը կատարվում է գիտակցաբար, ուղղված է այն պետության կամ միապետի դեմ, որի քաղաքացին կամ հպատակն է հանցագործը, կամ որին այս կամ այն կերպ ծառայում է նա:
Մասնավորապես, պետական դավաճանություն է համարվում պատերազմի ժամանակ հակառակորդի կողմն անցնելը, պետական գաղտնիքը հայտնելը և լրտեսությունը, իշխանության կամքին հակառակ թշնամու հետ անհատական բանակցություններ վարելը և այլն:
Յուրաքանչյուր երկրի Քրեական օրենսգիրք պետական դավաճանության համար սահմանում է իր բարձրագույն պատիժը:
ԱՄՆ-ում
ԱՄՆ պետական դավաճանությունը միակ հանցագործությունն է, որի բնորոշումը ամրագրված է երկրի Սահմանադրությամբ (չարաշահումներից խուսափելու նպատակով) 3-րդ հոդվածում: Այն մեկնաբանվում է որպես Դաշնային իշխանության դեմ պատերազմական գործողություններ.
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ԱՄՆ-ում միայն մեկ մարդ է մեղադրվել պետական դավաճանության մեջ:
Եվրոպական երկրներում
Թյուդորների ժամանակներից Անգլիայում պետական դավաճանություն էր համարվում (անգլ.՝ high treason) թագավորի հրամանների ցանկացած խախտում (օրինակ, Հենրի VIII-ի ամուսնությունները դատապարտելը): Վճիռներից մեկում սոդոմիան (անգլ.՝ sodomy) մեկնաբանվում էր որպես պետական դավաճանություն:
Տարբեր երկրներում տարբեր են մոտեցումները այն հարցի նկատմամբ, թե սահմանադրական կառուցվածքի կամ տիրող վարչակարգի դեմ գործողությունները պետական դավաճանություն համարել, թե՞ ոչ, եթե մեղադրանքն անմիջական պատերազմական գործողություններին մասնակցելու հետ կապված չէ: Այդպիսի վիճաբանությունների տեղիք տվեց նացիստական պրոպագանդիստ Ու. Ջոյսին («մականունը՝ «Լորդ Հոֆ-հոֆ»») պետական դավաճանության համար Մեծ Բրիտանիայի մեղադրանքը և կախաղան բարձրացնելու դատապարտումը (Նա Մեծ Բրիտանիայի նկատմամբ գերմանական ռադիոյով նացիստական պրոպագանդա էր տանում անգլերենով): Նրա դատապարտումը միջազգային իրավական նորմերի խախտում էր, քանի որ նա Մեծ Բրիտանիայի հպատակ չէր (1940 թվականից Գերմանիայի քաղաքացիություն էր ստացել, իսկ մինչ այդ ԱՄՆ քաղաքացի էր):
Մեծ Բրիտանիայում ներկայումս պետական դավաճանությունը շատ նեղ իմաստով է մեկնաբանվում. միապետի անձի նկատմամբ ոտնձգություն: Վերջինը The Treason Act 1842 մեղադրանքով մեղադրվել է 16-ամյա Մարկուս Սարջենտը, որը 1981 թվականի հունիսի 13-ին շքերթի ժամանակ մի քանի դատարկ կրակոց էր արձակել Եղիսաբեթ II-ի կողմը:
Եվրոպայի տարբեր երկրներում 1945-1946 թվականներին շատերը, ովքեր իրենց անունը պղծել էին թշնամու հետ համագործակցելով, դատապարտվեցին պետական դավաճանության համար: Բացառություն չէին պետության և կառավարության ղեկավարները: Դատապարտված դավաճանների ղեկավարած կառավարությունները (ինչպես Վիշիի վարչակարգը Ֆրանսիայում) դրանով իսկ համարվում էին անօրինական և ի սկզբանէ ոչ լեգիտիմ:
ԽՍՀՄ
ԽՍՀՄ-ում պետական դավաճանությունը սկզբնական շրջանում դասակարգային մեկնաբանություն ուներ, որպես «բանվորագյուղացիական հեղափոխության գործի դավաճանություն»: 1934 թվականից հայրենասիրական երանգավորում ստացավ, որպես «Հայրենիքի դավաճանություն»:
Պետական դավաճանության ընդարձակ հասկացությունը լայնորեն կիրառվել է Ստալինյան բռնաճնշումների ժամանակ: Բազմաթիվ պետական անվտանգության ղեկավարներ մեղադրվել են դավաճանության մեջ և գնդակահարվել են: Հատկանշական է, որ փաստաթղթերում, խոսակցականում և գրականության մեջ հաճախ օգտագործում էին «հայրենիքի դավաճան» արտահայտությունը (որը գրեթե չէր հանդիպում 1930-ական թվականներին): Բառերն օգտագործվում էին ուղիղ իմաստով, որը տրագիկոմիկ մեկնաբանությամբ նշանակում էր «մարդ, որը դավաճանել է Հայրենիքը»: Անձը հայտարարվում էր ժողովրդի թշնամի:
«Հայրենիքի դավաճանություն» ձևակերպումը ԽՍՀՄ միութենական Քրեական օրենսգրքերում պահպանվում էր մինչև ԽՍՀՄ փլուզումը:
Պատիժներ
Պետական դավաճանության համար որպես կանոն ամենադաժան պատիժ է սահմանվում: Միջնադարում դավաճաններին հիմնականում դատապարտվում էին հասարակական մահապատժի: Ոչ հասարակական մահապատիժներ իրականացվում են նաև մեր օրերում: Մահապատժի ձևերից հաճախ կիրառում էին կախաղան բարձրացնելը, գլխատումը, քառատումը, ողջակիզումը, զինվորականների համար՝ գնդակահարությունը: Անգլիայում հատուկ տաժանակիր ընթացակարգ էր սահմանված՝ կախաղան, փորաթափում և քառատում (անգլ.՝ [to be] hanged, drawn and quartered) գործողությունների հաջորդականությամբ:
1950-1953 թվականներին ԽՍՀՄ-ում մահապատիժ սահմանվում էր միայն Հայրենիքի դավաճանության և հակահեղափոխական գործունեության համար:
Մեր օրերում պետական դավաճանության պատժի համար սահմանված են ազատազրկման մեծ ժամկետներ:
Հայաստանի Հանրապետությունում
2003 թվականի ապրիլի 18 որոշման համաձայն լրտեսությունը և դրա նկատմամբ սահմանված պատիժը ամրագրված է Քրեական օրենսգրքի Հոդված 299. Պետական դավաճանություն կետում.
![]() |
Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
|
![]() |
Ռուսաստանում
1934 թվականի դեկտեմբերին Կիրովի սպանությունը ԽՍՀՄ բռնաճնշումների սաստկացման առիթ հանդիսացավ: Հունիսի 8-ին ԽՍՀՄ ԿԳԿ որոշման համաձայն ՌԽՖՍՀ Քրեական օրենսգրքի 58-1ա հոդվածով սահմանված Հայրենիքի դավաճանությունը («Հակահեղափոխական հանցագործություն») հետևյալ կերպ է ձևակերպվել.
Այս ձևակերպումը գործել է մինչև 1960 թվականը: Հայրենիք հասկացությունը հոմանիշ էր պետությանը, քանի որ ԽՍՀՄ հայրենիքի դավաճանություն հոդվածով դատապարտվել են շատերը, որոնք ծնվել էին Ռուսական կայսրությունից և ԽՍՀՄ միութենական սահմաններից դուրս (մասնավորապես Ստալինի ժամանակ):
ՌԽՖՍՀ 1960 թվականի Քրեական օրենսգրքում «Հայրենիքի դավաճանություն» հասկացությանը հատկացված է առանձին՝ 64-րդ հոդվածը.
2012 թվականի հոկտեմբերին Պետական դուման այս հոդվածում ուղղում է կատարել, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում «ֆինանսական, նյութական, նյութատեխնիկական կոնսուլտացիոն կամ օտարերկրյա պետության, միջազգային կազմակերպության կամ նրանց ներկայացուցիչներին Ռուսաստանի անվտանգության դեմ ուղղված իրենց գործողություններում այլ օգնություն ցուցաբերելու համար»:
Այս ձևակերպումը քննադատության է ենթարկվել «Human Rights Watch» կողմից իր անորոշ ձևակերպման համար:
Աղբյուրը՝ wikipedia.org
Նմանատիպ նյութեր