Պետական բյուջեի եկամուտները նվազել են

Իրադարձային 08.08.2020   12:20   137

Այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նվազել են, ծախսերը՝ ավելացել։ Պակասուրդը առաջին կիսամյակում կազմել է 48 մլրդ 836.7 մլն դրամ։

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է պետական բյուջեի նախնական ամփոփ ցուցանիշները, ըստ որի՝ այս տարվա հունավար-հունիսին պետական բյուջեի եկամուտները կազմել են 716 մլրդ 700.6 մլն դրամ՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի 758 մլրդ 502.5 մլն դրամի փոխարեն։

Ծախսերը 2020 թվականի առաջին կիսամյակում կազմել են 765 մլրդ 537.3 մլն դրամ՝ 2019-ի նույն ժամանակահատվածի 636 մլրդ 637.2 մլն դրամի դիմաց։ Բյուջեի ծախսերն այս տարվա առաջին կիսամյակում աճել են 20.2 տոկոսով։

Պետական բյուջեի եկամուտների 680 մլրդ 289.3 մլն դրամը գոյացել է հարկերից և տուրքերից։ 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում հավաքագրված հարկերի և տուրքերի ծավալը նվազել է․ 2019-ի առաջին կիսամյակում հավաքագրվել էր 713 մլրդ 384.4 մլն դրամ հարկ ու տուրք։



 Պիտակներ
         եկամուտներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb