Պեսկովը՝ Քոչարյանի կալանքի և Պուտին-Փաշինյան հարաբերությունների մասին

Քաղաքական 28.11.2019   13:27   518
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` կալանքի տակ գտնվելը չի խոչընդոտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին։ Այս մասին Բիշքեկում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ձեզ մեկ բան կարող եմ ասել` վերջին այցի ժամանակ Պուտինը հանդիպել էր Քոչարյանի տիկնոջը` Բելլա Քոչարյանին։ Նրանք կապը պահպանում են։ Պուտինն ու Քոչարյանն ընկերական հարաբերություններ ունեն»,–ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Դմիտրի Պեսկովը չմեկնաբանեց Քոչարյանին կալանավորելու փաստը։ Նա նշեց նաև, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավական ժամանակ է անցել, և հայ–ռուսական հարաբերություններում դադարը լրացվել է։

Բացի այդ, Պեսկովի խոսքով` Փաշինյանը հաճախ է շփվում ՌԴ նախագահի հետ։

«Փաշինյանն ու Պուտինն աշխատանքային կառուցողական հարաբերություններ են ստեղծել։ Այդ հարաբերությունները հիանալիորեն զարգանում են, ինչպես և դա պետք է լիներ մեր երկու երկրների միջև»,–ասաց նա։

Մանրամասն՝ armeniasputnik.am-ում



 Պիտակներ
         Պեսկով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon