Պերմյակովը դատապարտվեց, բայց հանցագործությունը չբացահայտվեց

Իրադարձային 13.01.2020   12:07   192
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հունվարի 12-ին լրացավ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության 5-րդ տարելիցը։

Հանցագործության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը 2016 թ․ օգոստոսի 23-ին դատապարտվեց ցմահ ազատազրկման, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց։

Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի տարածքում։ Նախաքննության ընթացքում  էլ մեղադրյալ Պերմյակովը մնաց ռազմաբազայի տարածքում և ՀՀ իրավապահներին չհանձնվեց։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու Կազմակերպության փաստաբան Արայիկ Զալյանը այս գործում ներկայացնում են սպանված Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդներ Անդրանիկ և Նարինե Պողոսյանների շահերը։

Ինչպես քննության ողջ ընթացքում, այնպես էլ դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում Արթուր Սաքունցն ու Արայիկ Զալյանը ահազանգել են, որ քննությունն իրականացվում է թերացումներով, դրանց վերաբերյալ միջնորդություններ են ներկայացրել, սակայն դատավոր Հ․ Մովսիսյանը հետևողականորեն մերժում էր միջնորդությունները, դրանք համարում անհիմն։

Դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվեց, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ չընդունվեց։

Պողոսյանների ներկայացուցիչ Ա․ Զալյանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեմ գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Գանգատի հիմքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներն են։

Գանգատում  նշվել էր, որ երկու պետությունները չեն իրականացրել իրենց պոզիտիվ պարտականություններն ու չեն կանխագելել Ավետիսյանների ընտանիքի կյանքի իրավունքի նկատմամբ վտանգը, քննությունը օբյեկտիվ չի եղել, հանցագործությունն ամբողջությամբ չի բացահայտվել։

Ուշագրավ է, որ Պերմյակովի՝ զորամասը լքելու մասին հայկական կողմին պատշաճ չտեղեկացնելու մասով իրականացրած քննության վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը դեռևս 2017 թ․-ի հունիսի 23-ին դիմել էր ՀՀ քննչական կոմիտե։ Չնայած հարցադրումները շատ հստակ էին՝ Քննչական կոմիտեն լղոզված պատասխաններ էր տվել և այդպես էլ չէր պատասխանել հարցերին, թե որ գործողության համար ովքեր են պատասխանտվության ենթարկվել։

Այդ պատասխանից պարզ դարձավ նաև, որ ռուսական կողմը, որը այդ քննությունն իրականացնելու իրավունքն էլ չուներ, զորամասը լքելու մասին հայկական կողմին անհապաղ չհայտնելու մասով քննության նյութերը ՀՀ քննչական կոմիտեին չի տրամադրել։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ստանձնել է նաև 2018-ի դեկտեմբերին ռուսական ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևի ծեծելուց հետո մահացած գյումրեցի Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունը։

Ա․ Ռազգիլդեևը ևս ՀՀ իրավապահներին չի հանձնվել և ՀՀ կալանավայրում չի պահվում։ Չնայած այս անգամ դատավարությունը նշանակված է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն դատական նիստերին նրա ներկայությունը, կարծես թե, հնարավոր չի  լինում ապահովել․ արդեն երրորդ դատական նիստը հետաձգվում է անհասկանալի պատճառաբանություններով։

ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայության և մարդու իրավունքների վիճակի վրա դրա ազդեցությանը ՀՔԱՎ-ը անդրադարձել է նաև «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույցում, որը «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա»՝ ՀՔԱՎ-ի և միջազգային գործընկերների զեկույցի մաս է կազմում։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon