Պենտագոնն արձագանքել է ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումներին
Հյուսիսային Կորեայի հրթիռային արձակումները վկայում են այն սպառնալիքը, որը հարեւան երկրների եւ համաշխարհային հանրակցության համար ներկայացնում է սպառազինությունների մշակման՝ նրա ծրագիրը, կարծում են ԱՄՆ-ի զինված ուժերի Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարությունում։
«Մեզ հայտնի է այսօր առավոտյան ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումների մասին: Մենք կշարուրնակենք հետևել իրադրությաններին՝ անմիջական խորհրդատվություններ վարելով մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ:
Նման քայլն ընդգծում է այն սպառնալիքը, որը ԿԺԴՀ-ի հակաօրինական զինական ծրագիրը ներկայացնում է (իր) հարեւան երկրների եւ համաշխարհային հանրակցության համար»,- ասված է ԱՄՆ Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության ներկայացուցիչ Մայք Քաֆկիի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հարավային Կորեայի և Ճապոնիայի պաշտպանության ԱՄՆ-ի հանձնառությունը մնում է հաստատուն»,- ընդգծել է հրամանատարության ներկայացուցիչը:
Նմանատիպ նյութեր