Պենտագոնի ղեկավարը մեկնաբանել է Սիրիայի օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ ավիահարվածները

Աշխարհ 26.02.2021   14:02   75

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը մեկնաբանել է Սիրիայում իրանական օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ ավիահարվածները: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Պաշտպանության նախարարության կայքում:

Նա համոզմունք է հայտնել, որ նախանշված թիրախները խոցվել են:

«Մենք համոզված ենք, որ ռմբակոծված թիրախն օգտագործվել է նույն շիայական զինված խմբավորման կողմից, որն ավելի վաղ հարվածել էր Իրաքին»,- ասել է Օսթինը։

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին նշել է, որ արդյունքում ոչնչացվել են մի քանի օբյեկտներ, որոնք գտնվում էին սահմանային անցակետում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել Սիրիայում Իրանի զինված ուժերի թիրախներին: Այս որոշմանը հավանություն է տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb