Պենտագոն. Թուրքիայի հետ Ս–400-ների խնդրով զբաղվող խորհրդի ստեղծումը չի լուծելու իրավիճակը

Աշխարհ 06.06.2019   11:36   98
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Razm.info-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ–Թուրքիա հարաբերություններում Թուրքիայի կողմից ռուսական Ս–400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերի գնման պատճառով առաջացած խնդիրները քննարկելու ու լուծելու համար Անկարան Վաշինգտոնին առաջարկել էր ստեղծել հատուկ հանձնաժողով, սակայն այժմ ՆԱՏՕ–ի, Ռուսաստանի և Եվրոպայի հարցերով Պենտագոտնի մամուլի խոսնակ Էրիկ Փահոնը հայտարարել է, որ այդ հանձնաժողովը, մինևնույնն է, չի փոխելու այս հարցում ԱՄՆ դիրքորոշումը։

Այս մասին Պենտագոնի մամուլի քարտուղարը խոսել է թուրքական «Ահվալ» գործակալության հետ։ Փահոնը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ու Թուրքիան համագործակցում են տարբեր աշատանքային խմբերով ու ավելին՝ «Վաշինգտոնը պատրաստ է տարբեր հարցերի շուրջ մի քանի հանձաժողովներ ստեղծել», սակայն Ս–400-ների գնման հարցում ԱՄՆ–ն իր դիրքորոշումը չի փոխել։

«Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ տարբեր այլ հարցերում համագործակցել, սակայն այս հարցում մեր դիրքորոշումը հստակ է»,– ասել է Փահոնը, անդրադարձառնալով մայիսի 31-ին ամերիկյան Bloomberg գործակալության հրապարակած այն տեղեկությանը, թե Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ս–400


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon