Փենսիլվանիայի գերագույն դատարանը մերժել է Թրամփի շտաբի հայցը

Աշխարհ 18.11.2020   16:00   31

Փենսիլվանիայի գերագույն դատարանը մերժել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի հայցը, որտեղ ասվում Է այն մասին, որ Ֆիլադելֆիայում սահմանափակել են ձայների հաշվելուն հետեւելու դիտորդների հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է դատարանի փաստաթղթում:

Դատարանն ընտրական հանձնաժողովի կեցվածքը համարել Է «խելամիտ», քանի որ նրանք «թեկնածուների ներկայացուցիչներին թույլ են տվել հետեւել այն բանին, թե ինչպես Է հանձնաժողովը իրականացնում իր գործունեությունն ընտրական օրենսգրքին համապատասխան»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի երրորդ օկրուգի բողոքարկման դատարանը մերժել Է Հանրապետական կուսակցության հայցը, որը պահանջում Է անվավեր ճանաչել գրեթե տասը հազար ընտրաթերթիկները, որոնք ուշացումով են եկել Փենսիլվանիա: Թրամփը եւ նրա փաստաբան Ռուդի Ջուլիանին քանիցս պահանջել են այդ պատճառով անվավեր ճանաչել ավելի քան 600 հազար ձայները, որոնք տրվել են Ֆիլադելֆիայում եւ Փիթսբուրգում:

20 քվեատու ունեցող Փենսիլվանիան այն հանգուցային նահանգներից մեկն Է, որոնք կարող են որոշել ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների ելքը, քանի դեռ այնտեղ հաղթողին չեն հայտարարել:

Նաեւ Թրամփի շտաբը հայց Է ներկայացրել Ջորջիայի դատարան՝ տեղի ընտրական հանձնաժողովներից պահանջելով պահպանել փոստով ստացված քվեաթերթիկների հաշվման եւ պահպանման մասին օրենքը: ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին:

Առկա տվյալների հիման վրա ամերիկյան առաջատար հեռուստաալիքները հայտարարել են Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի մասին: Համաշխարհային բազմաթիվ առաջնորդներ արդեն շնորհավորել են նրան: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է իր առաջատար լինելը պահանջել դատարանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb