Պելեն ինքնամեկուսացել է

Սպորտ 21.03.2020   11:45   552

Ֆուտբոլի բրազիլացի լեգենդ Պելեն ինքնամեկուսացել է Սան Պաուլու նահանգի Գուարուժա կուրորտային քաղաքում: Այդ մասին հայտնում է պորտուգալական A Bola թերթը:

Այս տարի հոկտեմբերին լրանում է Պելեի 80-ամյակը: Ֆուտբոլիստը մտնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկային խմբի մեջ:

Ըստ վիճակագրության նոր պանդեմիայից ավելի շատ տուժում են հենց տարեց մարդիկ: Այդ իսկ պատճառով աշխարհի եռակի չեմպիոնն որոշել է Սան Պաուլուի իր բնակարանից տեղափոխվել Գուարուժայում գտնվող իր առանձնատուն և ինքնամեկուսանալ:



 Պիտակներ
         Պելե


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon