Պեկինը ծանր պարտություն է կրել Հոնկոնգի տեղական ընտրություններում

Աշխարհ 25.11.2019   19:36   137
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ՝ Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում չդադարող բողոքի ակցիաների ֆոնին, նախօրեին կայացած տեղական խորհուրդների ընտրություններում, Պեկինի աջակցությունը վայելող թեկնածուները ջախջախիչ պարտություն են կրել:

Քվեարկության արդյունքների համաձայն՝ քաղաքի 18 շրջանային խորհուրդների 452 անդամներից 396-ը ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչներ են լինելու, որոնք կտրականապես դեմ են Հոնկոնգում Պեկինի ազդեցության աճին:

Նախորդ գումարման տեղական խորհուրդներում անդամների մեծամասնությունը Պեկինի աջակցությունը վայելող գործիչներն էին:

Կիրակնօրյա քվեարկությունն աչքի է ընկել նաև ընտրողների մասնակցության աննախադեպ բարձր ցուցանիշով: Տեղական խորհուրդների ընտրությանը մասնակցել է Հոնկոնգում գրանցված ընտրողների 71 տոկոսը` նախորդ ընտրությունների 47 տոկոսի դիմաց:



 Պիտակներ
         Հոնկոնգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon