ՊԵԿ-ը տնտեսվարողներին վերադարձրել է 170,4 մլրդ հարկ

Իրադարձային 13.01.2020   12:48   162
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կառավարությունն իր ծրագրային ցուցանիշները ճշգրտում է իրական կյանքում տեղի ունեցող փոփոխություններին համահունչ։ Այսօրվա ասուլիսին հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Ըստ բանախոսի՝ նախկինում թե ՊԵԿ-ը, թե վարչապետը բազմիցս հայտարարել են, որ 2019 թ-ի առաջին կիսամյակի արդյունքներով կանխատեսվում է ծրագրային ցուցանիշ, այսինքն՝ 1 մլն 401.9 մլրդ-ը գերակատարելու են շուրջ 61մլրդ-ով։

 «Կառավարությունը կանխատեսում է այն ծախսային ծրագրերը, որոնք կկատարվեն կամ որոշակի վերապահումներով կկատարվեն, ի գիտություն է վերցնում այն հանգամանքը, որ լինելու է եկամուտների որոշակի աճ և դրանց հիմա վրա կատարում է ծրագրային ցուցանիշի ճշգրտումներ»,- ասաց Դ.Անանյանը։

Անդրադառնալով պլանավորվող ցուցանիշներին՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ իր ղեկավարած կառույցը ընդհանրապես որևէ պլան չի սահմանում։
«Եթե օրինակ 2019թ-ի «Պետական բյուջեի մասին» օրենքով ծրագրել ենք, որ մեզ անհրաժեշտ է մեկ տրիլիոն 401, 9 մլրդ հարկային եկամուտ, որպեսզի իրականացնենք որոշակի ծախսային ծրագրեր, ապա պետք է այդ եկամուտները բաշխվեն ըստ եռամսյակների, որպեսզի եռամսյակային համամասնություններով կարողանանք կանխատեսել՝ ամեն եռամսյակում ինչ ծախս կատարելու համար ինչ գումար է անհրաժեշտ պետությանը։ Այդ եռամսյակային համամասնությունների հիման վրա նախկինում նաև ամսական համամասնություններ է սահմանվել ՊԵԿ-ին, որն, ըստ էության, հանդիսացել է այն պլանային ցուցանիշը, որը ՊԵԿ-ը աշխատել է կատարել կամ գերակատարել։ Անցած տարվանից, առնվազն դեկտեմբեր ամսին և այս տարվա հունվար ամսին մենք որևէ պլան չենք սահմանել մեզ համար, որովհետև կարծում ենք՝ ՊԵԿ-ի համար պլանների սահմանման նման գործելաոճ չպետք է լինի»,-ասաց Անանյանը։

ՊԵԿ նախագահն ընդգծեց՝ օգնել են հարկ վճարողներին հայտարարագրել 1 տրիլիոն 650 մլրդ հարկային պարտավորություն, որի արդյունքում ՊԵԿ-ը հնարավորություն է ունեցել հարկ վճարողներին վերադարձնել 170,4 մլրդ ավելացված արժեքի հարկ, եկամտային հարկ, ակցիզային հարկ և մարել նախկինում եղած գերավճարների հետ կապված պարտքերը։



 Պիտակներ
         ՊԵԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon