ՊԵԿ-ը կոչ է անում

Իրազեկիչ 08.06.2019   16:25   335
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ մրգի արտահանման ծավալների և տուրիստական հոսքերի սեզոնային աճի ընթացքում Բագրատաշենի անցումային կետում անխուսափելիորեն առաջանալու են դժվարություններ՝ մեծ քանակի բեռնատարների, տուրիստական ավտոբուսների և թեթև մարդատար ավտոմեքենաների միաժամանակյա սպասարկման ընթացքում:

Այս մասին տեղեկացանք ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Խցանումներից խուսափելու և սահմանահատման գործընթացում սպասարկման պատշաճ որակ ապահովելու նպատակով, Թուրքիայից Հայաստան ուղևորափոխադրումներ իրականացնող անձանց ՊԵԿ-ը կոչ է անում մրգի արտահանման ծավալների և տուրիստական հոսքերի սեզոնային աճի ժամանակաշրջանում Բագրատաշենի անցման կետի փոխարեն հնարավորինս օգտվել Բավրայի և Գոգավանի անցումային կետերից:

Խցանումները բացառելու նպատակով նշված ժամանակաշրջանում Բագրատաշենի անցման կետով Թուրքիայից ժամանող ավտոբուսները կուղեկցվեն Բագրատաշենի մաքսային կետից դուրս գտնվող մաքսային հսկողության մոտակա գոտի, որտեղ էլ այդ ավտոբուսներով տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրականացվեն համապատասխան մաքսային գործառնությունները:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՊԵԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon