ՊԵԿ-ը հերքում է «Ժամանակ» օրաթերթի Արթուր Վանեցյանին վերաբերող լուրը

Հերքումներ 09.01.2019   12:05   774

ՀՀ ՊԵԿ տեղեկավության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով «Ժամանակ» օրաթերթում հրապարակված՝ «Սկանդալային քրգործ. ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել Արթուր Վանեցյանի հոր դեմ» վերնագրով լուրը:

Այսօր «Ժամանակ» օրաթերթը գրել էր, թե ՊԵԿ օպերատիվ վարչությունը զբաղվում է և անգամ քրեական գործ է հարուցել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հոր՝ Գագիկ Վանեցյանի ընկերության դեմ։ Ընկերությունը զբաղվում է ծաղկի ներկրմամբ և անցած տարեվերջին հայտնվել է ՊԵԿ օպերվարչության ուշադրության կենտրոնում։

«ՀՀ Պետական եկամուտներ կոմիտեն պաշտոնապես հերքում է լուրը և տեղեկացնում, որ վերոհիշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:



 Պիտակներ
         «Ժամանակ», ՊԵԿ, Արթուր Վանեցյան, հերքում, ապատեղեկատվություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon