ՊԵԿ-ը հավաքագրումների ճշտված ցուցանիշի նկատմամբ 59 մլրդ դրամով գերակատարում է ունեցել

Իրադարձային 25.01.2021   13:00   52

Պետական բյուջեի մասին օրենքով 2020 թվականի համար նախատեսված էր 1 տրիլիոն 607 մլրդ դրամ եկամուտների համաքագրում, սակայն, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, տարվա ընթացքում ցուցանիշը ճշգրտվեց, նվազեցվեց մինչև 1 տրիլիոն 326 միլիարդի:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը նշեց, որ տարվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի կատարողականը կազմել է 1 տրիլիոն 385 մլրդ դրամ: Այսինքն՝ ճշտված ծրագրային ցուցանիշի նկատմամբ շուրջ 59 մլրդ դրամով գերակատարում է տեղի ունեցել:  Այս ցուցանիշը, ըստ Կարեն Թամազյանի, 2019 թվականի հետ համադրելի չէ,քանի որ 2020 թվականի մարտից Հայաստանում կորոնավիրուսն ակտիվացավ՝ իր բոլոր հետևանքներով:

«Ասեմ, որ 2020 թվականին հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 138 մլրդ դրամ, որը նույնպես նախորդ տարի ՊԵԿ-ի կողմից հավաքագրված գումարն է: Այսինքն, եթե խոսենք ընդհանուր հավաքագրումից, ապա 1 տիրլիոն 523 միլիարդի չափով ՊԵԿ-ի կողմից ապահովվել է հարկային եկմաուտների և պետական տուրքերի գծով գումարներ, որից 138 միլիարդը վերադարձվել է հարկ վճարողներին, արդյունքում, վերջնական ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 385 մլրդ: Եթե խոսենք կառուցվածքի մասին, ապա ասեմ, որ 1000 խոշոր հարկատուները վճարել են նշված գումարի շուրջ 71.3 տոկոսը: Պետական եկամուտների ավելի քան 90 տոկոսը վճարվում է ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից»,- ասաց Կարեն Թամազյանը:


 Պիտակներ
         ՊԵԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb