ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք է բացահայտվել

Իրադարձային 30.12.2019   10:29   824
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԱԾ-ն ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք է բացահայտել:

Այս առնչությամբ, ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պահպանելու օրենքով սահմանված սկզբունքին եւ որպես առաջնահերթություններից մեկը դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսեւորումների դեմ ուղղված պայքարը, հանցագործության մասին հաղորդում ստանալով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության բաժնի 3 աշխատակիցներ,  հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձ, տնտեսվարող սուբյեկտում հայտնաբերելով չգրանցված թվով 4 աշխատողներ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, որեւիցե միջոցներ չեն ձեռնարկել իրավախախտումն արձանագրելու ուղղությամբ, ընդհակառակը՝ նախնական համաձայնությամբ, յուրաքանչյուր չգրանված աշխատողի համար օրենքով նախատեսված տուգանքից խուսափելու համար, 2019 թ. հոկտեմբերին ձեռնարկատերից պահանջել եւ ստացել են խոշոր չափերով՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո նշված 4 չգրանցված աշխատողների կապակցությամբ պատշաճ գործողություններ չկատարելու համար ամսեկան պահանջել են 50.000 ՀՀ դրամի կաշառք: Ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում նշված պաշտոնատար անձանցից մեկը 2019 թ. նոյեմբերին ձեռնարկատերից որպես կաշառք ստացել է եւս 50.000 ՀՀ դրամ, իսկ վերջին դեպքում՝ 2019 թ. դեկտեմբերի 26-ին, պահանջված 100.000 ՀՀ դրամը ստացվել է ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո, որից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից եւ ձերբակալվել:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Գործի շրջանակներում ձերբակալվել է նաեւ հանցավոր համաձայնության մասնակից պաշտոնատար անձանցից եւս մեկը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ երրորդ հանցակցի գտնվելու վայրը պարզելու համար։

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հիշյալ պաշտոնատար անձանց պաշտոնավարման ընթացքում բոլոր հանցադեպերը բացահայտելու, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց պարզելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։



 Պիտակներ
         կաշառք, ՊԵԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon