Գյումրիի ավտոմաքսատանը հերթեր են վաճառում

Իրադարձային 18.11.2019   12:47   141
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր լրագրողների հետ զրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ նոյեմբերի վերջին ավտոմաքսատան գործառույթն ամբողջությամբ տեղափոխված կլինի Գյումրի։

«Դեկտեմբերի սկզբին արդեն պլանավորում ենք, որ Հյուսիսային մաքսատուն վարչության տարածքից գործառույթը կտեղափոխվի նորակառույց ավտոմաքսատուն»,-ասելել է Անանյանը։

Անդրադառնալով Գյումրու ավտոմաքսատան հերթերին՝ ՊԵԿ նախագահը նշեց. «Կուտակումներն ավելի շատ կապված էին բանկերի հետ, որովհետև «Արարատ բանկի» մեր գործընկերները, որ նոր մասնաճյուղ էին բացել այնտեղ, ցավոք սրտի, մեկ մասնաճյուղ էր և ֆիզիկական ծավալների առումով հերթեր էին գոյանում»:

Դավիթ Անանյանը նաև հաստատեց տեղեկությունը, որ քաղաքացիները հերթեր են վաճառում միմյանց. «Այո, մեր քաղաքացիներն իրենց հնարամտությունը ևս կիրառում էին. նոր բիզնես էին մտածել, մեքենաներով գալիս էին, համարները հանում էին, գիշերը կանգնում էին հերթ, առավոտյան վաճառում էին իրենց հերթն այլ անձանց: Մենք ահազանգեցինք ոստիկանության մեր գործընկերներին և ոստիկանությունը շատ արագ կարգավորեց այդ խնդիրը: Հիմա կարծում եմ՝ այդպիսի բան չկա»:

 



 Պիտակներ
         ավտոմաքսատուն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon