ՊԵԿ նախագահ․ «Թաթան համազգային է, բայց․․․»

Իրադարձային 24.01.2019   13:17   410

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով ռեստորաններում իրականացվող հարկային ստուգումներին ասել է․ «Այո, մենք ուզում ենք, որ շոու-բիզնեսը հարկվի: Բայց, շոու-բիզնեսից էլ ենք նման ազդակներ ստանում, իրենք էլ դեմ չեն, որ դա լինի»:
Ըստ ՊԵԿ նախագահի՝ հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը մինչև մարտի 15-ն է։
Դավիթ Անանյանը չցանկացավ անուններ նշել, թե որ երգիչ-երգչուհիներն են, որ չեն ցանկանում իրենց հետ համագործակցել:
Պատասխանելով հայտնի կատարողների, մասնավորապես Թաթայի, հարկման վերբերյալ հարցին՝ ՊԵԿ նախագահն ասել է․ «Թաթան համազգային է, ոչ միայն մերն է, այլ բոլորին է, բայց եթե կարծում եք, որ ինքն արտոնյալ է հարկեր վճարել կամ չվճարելու համար, ապա նման հայտարարություն չի եղել. ոչ ոք արտոնյալ չէ»։



 Պիտակներ
         Թաթա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb