ՊԵԿ նախագահ․ «Ստվերի վերահսկողությունը գնալով ուժգնանալու է»

Իրադարձային 11.09.2019   11:22   71
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ազգային ժողովում քննարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցողը Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն է։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ ամիսներ առաջ Կառավարությունը հայտարարել էր, թե ստվերից դուրս է եկել 51 000 աշխատատեղ։

Միքայել Մելքումյանին հետաքրքրում էր, թե գործընթացը շարունակվո՞ւմ է, ինչին ի պատասխան՝ Դավիթ Անանյանը դրական պատասխան տվեց։

«51 000 չի, այլ 63 000 է»,- հավելեց նա։

Ըստ ՊԵԿ նախագահի՝ ստվերի կրճատման գործընթացը շարունակական է լինելու, որովհետև ստվեր միշտ լինելու է, բայց ստվերի նկատմամբ վերահսկողությունը գնալով ուժգնանալու է։

«Ստվերը պետք է լինի կառավարելի, չկա որևէ տնտեսություն, որտեղ ստվեր չկա։ Ուղղակի կա կառավարելի և անկառավարելի, կարծում եմ, որ մենք պետք է ունենանք ցածր և կառավարելի ստվեր»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Դավիթ Անանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon