ՊԵԿ-ն օրինապահ հարկ վճարողներին խրախուսելու նոր մեխանիզմներ է մշակել

Իրազեկիչ 12.04.2021   15:02   50

Պետական եկամուտների կոմիտեն օրինապահ հարկ վճարողներին խրախուսելու նոր մեխանիզմներ է մշակել: Օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, հարկային կամավոր կարգապահությունը խրախուսելու, ինչպես նաև հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով առաջարկվող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից:

Մինչ խրախուսման նոր համակարգի ներդրումը կոմիտեն շարունակում է գործող կարգի համաձայն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրեր շնորհել հարկ վճարողներին: 2021 թ. առաջին եռամսյակում հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 88 տնտեսվարող, 66 դիմում բավարարվել է: 

Ամփոփելով 2020 թ.` կոմիտեն հայտնում է, որ նախորդ տարվա ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 257 հարկ վճարող, որոնցից 140-ի դիմումները բավարարվել են։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb