ՊԵԿ-ն ապօրինի գործունեությամբ զբաղվելու 126 դեպք է արձանագրել

Իրադարձային 13.08.2019   13:58   55
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն 2019 թ. առաջին 7 ամսվա ընթացքում ապօրինի գործունեությամբ զբաղվելու 126 դեպք է արձանագրել:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պետական եկամուտներիկոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

«2019 թ. առաջին յոթ ամիսներում ապօրինի գործունեությամբ զբաղվելու մասով արձանագրվել է 126 դեպք, որոնց հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 89 վարչական ակտ՝ ընդհանուր 47.9 մլն դրամի չափով, մնացածը դեռ քննության փուլում են գտնվում»,- նշեց Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց, որ արձանագրված խախտումների մյուս մասերն էլ բաժին են ընկնում լիցենզավորման հետ կապված դեպքերին և ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները խախտելուն:

«Լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ բնական պաշարներն օգտագործելու մասով արձանագրվել է 35 դեպք, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 20 վարչական ակտ՝ ավելի քան 21.5 մլն ՀՀ դրամի չափով: Ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները խախտելու մասով արձանագրվել է 458 դեպք, ինչի հիման վրա կազմվել է  պարտավորությունների առաջադրման 361 վարչական ակտ՝ շուրջ 306 մլն ՀՀ դրամի չափով»,- ասաց Էդվարդ Հովհաննիսյանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Պետական եկամուտների կոմիտե


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon