ՊԵԿ․ Միկրոբիզնեսով կարող են զբաղվել նրանք, ովքեր ունեն մինչեւ 24 միլիոն դրամ շրջանառություն

Իրազեկիչ 24.12.2019   11:54   605

Միկրոբիզնեսով կարող են զբաղվել նրանք, ովքեր ունեն մինչեւ 24 միլիոն դրամ շրջանառություն: Նոր համակարգը փոխարինելու է ընտանեկան ձեռնարկատիրության, ինքնազբաղված անձանց, և որոշ դեպքերում նաեւ՝ արտոնագրային հարկի համակարգերին:

Միկրոբիզնեսով զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության տեսակների ցանկն առանց փոփոխության ներկայացված է Հարկային օրենսգրքում. նրանք են՝ կոշկակարները, ժամացույց վերանորոգողները, ուսուցման տարբեր ծրագրեր իրականացնողները և այլն:

Ընդ որում, վերջիններս միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը պետք է ներկայացնեն մինչև գործունեություն սկսելը: Նորույթներ կան ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողների համար: Փոփոխություններով՝ սակայն ընտանիքի անդամին արդեն անհրաժեշտ է որպես աշխատակից ձևակերպել:

2020 թվականից այլևս չի լինի արտոնագրային հարկով հարկման համակարգը: Այստեղ գործող տնտեսվարողները կտեղափոխվեն պետական տուրքի, շրջանառության կամ ընդհանուր հարկման և միկրոձեռնարկատիրության դաշտ: Եկող տարվանից՝ վարսավիրական, ավտոտեխսպասարկման և գործունեության մյուս տեսակները կգործեն միկրոձեռնարկատիրության համակարգում: Հարկման արտոնյալ համակարգից չեն կարող օգտվել խորհրդատվական եւ ֆինանսական ծառայություններ մատուցողները:

Երեւանում՝ առևտրի ոլորտում գործունեություն իրականացնողները, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպմամբ զբաղվողները ևս չեն կարող համարվել միկրոբիզնես, մինչդեռ մարզերում կարող են նրանք, ովքեր գործունեությունը չեն իրականացնում տոնավաճառներում կամ առևտրի կենտրոններում:

Ի դեպ, եթե տարվա ընթացքում ՀԴՄ մեքենայի տուգանքի 3 դեպք գրանցվի, ընկերությունը կամ անհատը կդադարի լինել միկրոբիզնես: Միկրոձեռնարկատերերն ազատվում են բոլոր պետական հարկերից, այնուամենայիվ հարկային որոշ պարտավորություններ ունեն: Մասնավորապես, ներմուծումների մասով:

Միկրոբիզնեսը հարկային պարտավորություն ունի նաև վարձու աշխատողի մասով: Միկրոձեռնարկատիրության համակարգում գործող անձինք պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնեն տարվա ավարտից հետո մինչեւ փետրվարի 1-ը, իսկ եթե ունեն վարձու աշխատող՝ ամսական եկամտային հարկի հաշվետվություն՝ մինչեւ հաջորդ ամսվա 20-ը:

Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։



 Պիտակներ
         ՊԵԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb