ՊԵԿ-ի հայտարարությունը՝ էլեկտրոնային փոստի հասցեներ տրամադրելու մասին

Իրազեկիչ 04.04.2019   17:02   340
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 64-րդ 65-րդ և 66-րդ կետերով սահմանված հարկային  վարչարարության առանձնահատկությունները` այն է` հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության շրջանակներում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը` մասնավորապես արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր,  ընդունվում են ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով:

«Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով իրազեկումն իրականացվում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով: Էլեկտրոնային ծանուցման միջոցով իրազեկված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այն էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու կամ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող օրվանից:

Հարկային վարչարարության շրջանակներում հարկ վճարողների պատշաճ ծանուցման գործընթացն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունով պայմանավորված, պարտավորությունների վճարման համար առավել բարենպաստ պայմաններ և հնարավորություններ ստեղծելու նպատակով, առաջարկվում է այն հարկ վճարողներին, որոնք հարկային մարմին չեն ներկայացրել էլեկտրոնային փոստի հասցե, ՀՀ հարկային օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված կարգով, սեղմ ժամկետում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում լրացնել այն էլեկտրոնային փոստի հասցեն, որին հարկային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով ծանուցվելու են պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը»,- ասված է հաղորդագրությունում:   



 Պիտակներ
         ՊԵԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon