ՊԵԿ ղեկավարությունը կանչվել է պարզաբանումների

Իրադարձային 29.01.2019   13:52   452

ԱԺ Իմ քայլը խմբակցությունն այսօր խորհրդարան է հրավիրել Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությանը` պարզաբանումներ ստանալու հանրության շրջանում մեծ աղմուկ հանած պարգևավճարների հարցով։
Այս մասին այսօր լրագրողների հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցը։ «Մենք գտնում ենք, որ պարգևավճարների ինստիտուտը վերանայման կարիք ունի»,-ասել է նա։ 
Մակունցի փոխանցմամբ՝  հանդիպմանը կքննարկվեն նաև Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ մի շարք հարցեր։ 
Նիստը դռնփակ է լինելու։ 
 



 Պիտակներ
         ՊԵԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon