ՊԵԿ 128 աշխատակից հեռացվել է կառույցից

Իրադարձային 16.01.2019   15:50   282

Պետական եկամուտների կոմիտեից 128 աշխատակից ազատվել է աշխատանքից, և սա դեռ սկիզբն է։ Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսին հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
«Դեռևս հոկտեմբերի 20-ին տեսչական գործունեություն իրականացնող շուրջ 7 վարչությունների աշխատակիցներ, որոնց ընդհանուր թվակազմը 580 է, ստացել էին կառուցվածքային փոփոխությունների կատարման և դրանցով պայմանավորված հնարավոր կրճատումների վերաբերյալ ծանուցում։ 580-ից 128-ը կրճատվել են»,- ասաց նա։
Կենտրոնացվել է ստուգումների գործառույթը, որի արդյունքում կատարվել է աշխատակազմի օպտիմիզացիա։


 



 Պիտակներ
         կրճատումներ ՊԵԿ-ում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon