Պեդանտիզմ

Հոգեբանական 23.02.2021   21:30   1262

Պեդանտությունը կամ պեդանտիզմը անձի որակ է, որի դեպքում անձը հետևում է չափազանց կոնկրետության և կոկիկության իր կողմից իրականացվող գործողություններում, ունի չափազանց շատ հակվածություն հետևել ֆորմալ պահանջներին, կանոններին և այլն։ Պեդանտության արտաքին դրսևորումներն են կոկիկությունը, մանրախնդրությունը, կյանքի տարբեր կողմերում սահմանված կարգուկանոնի պահպանումը։ Ըստ դրսևորման աստիճանի կարող է լինել՝ թեթև-ռացիոնալից մինչև կպչուն-հիվանդագին։

Գործունյա կամ ռացիոնալ պեդանտությունը ամբողջությամբ կամ էլ գրեթե ամբողջությամբ գիտակցված է և հաշվարկված։ Նման դեպքում պեդանտությունը կարելի է համարել մարդու կյանքի ռազմավարություն։ Անձը գտնում է, որ ամեն ինչ պետք է անել մաքսիմալ որակով, որ դա լավ սովորություն է և դա անընդհատ կփրկի իրեն։ 

Որոշների մոտ պեդանտությունը կարող է հիվանդագին և կպչուն բնույթ ունենալ, ինչը հաճախ կապված է լինում հոգեկան խաթարումների՝ օրինակ նևրոզների հետ։

Աղբյուրը՝ hogebanutyun.am


 Պիտակներ
         Պեդանտիզմ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb