ՊԲ-ն խոցել է հակառակորդի երրորդ ինքնաթիռը

Հրատապ 01.10.2020   15:19   32

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի ևս մեկ ինքնաթիռ:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Հակառակորդի ևս մեկ ինքնաթիռ խոցվեց․․․ օդուժաթափ», – գրել է նա:

Մինչ այդ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են 1 ինքնաթիռ և ևս 1 ուղղաթիռ:

Ավելի վաղ ՊԲ-ն խոցել էր ևս մեկ ինքնաթիռ: Այսպիսով, հակառակորդի խոցված ինքնաթիռների թիվը հասել է երեքի:



 Պիտակներ
         ինքնաթիռ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb