ՊԲ հրամանատարի ղեկավարությամբ խորհրդակցություն է հրավիրվել

Իրադարձային 14.08.2019   16:20   309

Օգոստոսի 14-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝  նվիրված բարոյահոգեբանական ապահովման ոլորտում առկա հիմնախնդիրներին ու դրանց լուծման ուղիներին: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Ծառայողական խորհրդակցությանը, որին ներկա էին բանակի հրամանատարի տեղակալները, միավորումների, զորամասերի ու առանձին ստորաբաժանումների հրամանատարներն ու նրանց տեղակալները, բանակի հրամանատարը հանգամանորեն անդրադարձել է բանակում անընդունելի բռնարարքներին, դժբախտ պատահարներին ու անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի ունեցող դեպքերին՝ նշելով, որ չնայած իրականացվող հսկայածավալ աշխատանքներին, ոլորտում դեռևս կան անելիքներ:

Ընդհանրացնելով զինվորական կոլեկտիվներում տեղ գտնող անցանկալի երևույթներն ու դրանք ծնող պատճառները` գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ոլորտում առկա թերացումների վերացման վերաբերյալ համապատասխան պաշտոնատար անձանց տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:



 Պիտակներ
         ՊԲ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb