Պայթյունի հետևանքով արևմտյան Թեհրանը հոսանքազրկվել է

Աշխարհ 10.07.2020   15:15   203

Իրանական IRIB լրատվական գործակալության հրապարակման համաձայն,  պայթյունի ձայնը է լսվել Թեհրանի արևմուտքում, և պայթյունի տարածքում էլեկտրամատակարարումը դադարեցվել է:

Դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում: 

The New York Times-ը գրում է, որ չնայած ուրբաթ օրը տեղի ունեցած պայթյունի ճշգրիտ գտնվելու վայրը որոշված չէ, բայց վերլուծաբանների կարծիքով, այդ տարածքում կան մի շարք ռազմական և ուսումնական հաստատություններ, որոնք կարող էին դիվերսիոն հարձակման թիրախ դառնալ:

Անցյալ հինգշաբթի հաղորդվել էր Նատանզի ատոմակայանում հրդեհի բռնկման մասին, որը The New York Times-ը վերագրեց Իսրայելի կողմից դիվերսիային:

Հունիսի 26-ին Փարչինում գտնվող ռազմաբազայի տարածքում էր պայթյուն գրանցվել:



 Պիտակներ
         Թեհրան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb