Պայթյուն՝ «Պռոշյան կոնյակի գործարան»-ում. կա 2 զոհ

Հրատապ 01.09.2020   13:28   72

Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:

Կա երկու զոհ և չորս տուժած: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։



 Պիտակներ
         Պայթյուն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb