Պայթյուն և հրդեհ Չինաստանում

Աշխարհ 11.09.2020   10:03   32

Չինաստանի Գուանդուն նահանգի Չժուհայ քաղաքի Դոումեն շրջանում պայթյուն է որոտացել հյուրանոցի մոտ։ Այս մասին հայտնում է Sina գործակալությունը։ Պայթյունին հաջորդել է հրդեհը։ Ներկայում հրդեհն արդեն մարվել է։

Նախնական տվյալներով՝ կա 3 վիրավոր։ Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է, սակայն առավել հավանական է համարվում գազի արտահոսքը։ Պայթյունը որոտացել է տեղի ժամանակով ժամը 09:00-ին (Երևանի ժամանակով 05:00-ին)։

Պայթյունի ալիքից վնասվել են հարակից խանութներն ու տները։ Երթևեկությունը մի քանի փողոցներում սահմանափակվել է։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb