Պայթյուն ամերիկյան դեսանտային նավի վրա․ կա 21 տուժած

Աշխարհ 13.07.2020   12:33   98

Սան Դիեգոյում տեղակայված ամերիկյան ռազմածովային ուժերի բազայում Bonhomme Richard դեսանտային նավի վրա տեղի է ունեցել պայթյուն, որից հետո հրդեհ է բռնկվել։ Տուժել է 21 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

17 նավաստիներն ու քաղաքացիական 4 անձինք բուժում են ստանում։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Նավը, որը նախատեսված է ավելի քան 1000 մարդու համար, բազայում տեխնիկական սպասարկում է անցել։ Դեպքի պահին նավում եղել է 160 մարդ։



 Պիտակներ
         դեսանտային նավ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb