Ա․ Թորոսյանին ներկայացվել է օրգանների փոխպատվաստման բելառուսական փորձը

Իրադարձային 30.01.2019   13:08   359

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտալոգիայի և արյունաբանության գիտագործնական կենտրոնում: 

Հայաստանի առողջապահության ոլորտի պատասխանատուները շրջել են փոխպատվաստման մասնագիտացված կենտրոնում, ծանոթացել գործունեությանը: Կենտրոնի տնօրեն Օլեգ Ռումմոն ներկայացրել է մարդու օրգանների փոխպատվաստման բելառուսական փորձը։ Նշենք, որ Բելառուսն այս հարցում աշխարհի առաջատար երկրների շարքում է։ 

Նախարար Թորոսյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել Բելառուսի գործընկերների հետ մշտական խորհրդատվական կապի մեջ լինելու վերաբերյալ` Հայաստանում փոխպատվաստումային բժշկությունը զարգացնելուն զուգընթաց։

Հայկական պատվիրակությունն այցել է նաև Բելառուսի Հանրապետական կլինիկական բժշկական կենտրոն, տեղում ծանոթացել մատուցվող ծառայություններին և բուժօգնության պայմաններին։



 Պիտակներ
         բժշկություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon