Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կփոփոխվի

Իրադարձային 09.04.2021   12:57   82

ՀՀ կառավարությունը առաջարկներ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության մշակած օրենքի նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը բարձրացնել մինչև 63 տարեկան, կառավարությունն առաջարկել է սպայական և շարքային տարբեր կոչումների համար տարբեր տարիքային շեմեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ կառավարության առաջարկություններով հանդերձ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն:

Գործող օրենսդրությամբ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու, ծառայելու հնարավորություն չկա մի դեպքում՝ 45 տարեկանից հետո, մյուս դեպքում՝ 40-ից հետո: ԼՀԿ-ն առաջարկում էր այդ շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը:

«Կառավարությունն առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկել է տարբեր սպայական և շարքային կոչումների համար տարբեր տարիքային շեմ սահմանել»,-ասաց խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ ԼՀԿ-ի համար առաջարկն ընդունելի է, քանի որ տարիքի բարձրացման միտումը պահպանվում է:

Զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն կարող են անցնել նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 40 տարեկան պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները: ԼՀԿ-ն առաջարկել էր սահմանել 63 տարեկան, կառավարությունը՝ 45: Իսկ պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմում հաշվառված անձանց համար գործում էր մինչև 45 տարեկանի շեմը:

Կռավարությունն առաջարկել է այն դարձնել 50: Պայմանգրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը շարքային կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմի համար, կառավարության  առաջարկով,  45-ից դարձվում է 50, կրստեր սպայական կազմի համար` 48-ից դարձվում է 52, ավագ սպայական կազմի մայորի և փոխգնդապետի համար` 50-ից դարձվում է 55, ավագ սպայական կազմի գնդապետի համար 55-ից դարձվում է 58: Ավելի բարձր կոչումների համար շեմը թողնվել է անփոփոխ:

Կառավարությունն առաջարկել է տարիքային շեմերի այլ փոփոխություններ ևս:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր ԱԺ մարտի 25-ի նիստում:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb