Պայմանագրային զինծառայողները խոշոր չափի ավիավառելիք են հափշտակել

Իրադարձային 27.12.2019   14:54   1030
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ պայքարին ուղղված և օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, բացահայտել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով և վատնման եղանակով հափշտակություն կատարելու դեպք:

ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի մի շարք պայմանագրային զինծառայողներ, 2019 թ. հունիս-օգոստոս ամիսների ընթացքում իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով` ուրիշի գույքի վատնման եղանակով, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, նույն զորամասի պլանային ուսումնական թռիչքներ չիրականացնելու և թռիչքների համար նախատեսված ավիավառելիքը հափշտակելու հարցի շուրջ համաձայնության գալով, հիշյալ ժամանակահատվածում հափշտակել են առանձնապես խոշոր չափերով` 5.288.944 ՀՀ դրամին համարժեք 10.838 լիտր ավիավառելիք:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon