Փայլանը Դինքի մասին․ «Կշարունակենք պայքարը՝ իրագործելու քո երազանքները»
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը Twitter-ում անդրադարձել է պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցին։
Նա մասնավորապես գրել է․
«14 տարի անցաւ Աղբարիկ…
Շատ ջանք թափեցինք, սակայն չկրցանք պատասխանատուութեան ենթարկել անոնք, որոնք «ՍՊԱՆՆԷ՛» ըսին։
Այն խավարը, որ քեզ խլեց մեզմէ, կը շարունակէ ոճիր գործել։
Բայց մենք կը շարունակենք պայքարիլ՝ իրականութեան վերածելու համար քու երազներդ»։
Աղբյուրը` Ermenihaber.am
Պիտակներ
Նմանատիպ նյութեր