Փայլանը արձագանքել է Թուրքիայում քուրդ քաղաքապետի պաշտոնանկությանը

Աշխարհ 04.11.2019   21:05   138
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է  Քըզըլթեփեի քաղաքապետի պաշտոնանկությանն ու վերջինիս փոխարեն պետական կառավարչի նշանակմանը:

Փայլանը Twitter-ում գրել է․ «Քըզըլթեփեի ժողովուրդը 6 ամիս առաջ իր կամքն է արտահայտել քվեարկությամբ` 70% ձայն տալով: Այսօր այդ կամքը ոտնահարվել է: Յուրաքանչյուր ընտրված, ով անտարբեր է իրավունքների այս ոտնահարմանը, երբ հասկանա, որ իր ձեռքով  իր փոսն է փորել, շատ ուշ է լինելու»։

Հիշեցնենք՝ Թուրքիայի  հարավարևելյան Մարդին նահանգի Քըզըլթեփի շրջանի քրդամետ ԺԴԿ-ից ընտրված քաղաքապետ Նիլյուֆեր Էլիկ Յըլմազին պաշտոնանկ անելուց հետո` նոյեմբերի 4-ին նրա փոխարեն իշխանությունները պետական կառավարիչ (հոգաբարձու) են նշանակել Հյուսեին Չամին:

Մարդինի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Քըզըլթեփեի քաղաքապետ Յըլմազի նկատմամբ` «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեղադրանքով:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Կարո Փայլան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon