Պայծառ երևակայության տեր երիտասարդը

Մտորման համար 26.03.2020   20:30   452

Վիլյամ Սարոյան

Պայծառ երևակայության տեր մի երիտասարդ մի օր երկու թե երեք հարյուր տարի առաջ, հին երկրում ծառ էր տնկում, երբ հանկարծ նրա երևակայությունը, ոնց ասում են, սկսեց թռիչքներ գործել:

Էս ծառը, ասաց երիտասարդը, հիմա շատ փոքր է, բայց պիտի աճի, ու ոնց որ սիրտս է զգում՝ էսօր-էգուց մի սիրուն աղջկա պիտի հանդիպեմ, ամուսնանամ հետը, պիտի մի հրաշալի տղա ունենամ, որն իհարկե պիտի ինձ նման ճարպիկ լինի, պիտի բարձրանա էս ծառը, ու եթե չեմ սխալվում, պիտի ընկնի, վիզը կոտրվի ու մեռնի:

Այս ողբերգության միտքն այնքան վշտացրեց երիտասարդին, որ նա չտնկեց ծառը:

26 նոյեմբերի, 1937

Բնագրից թարգմանությունը Սամվել Մկրտչյանի



 Պիտակներ
         Սարոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon