Փախուստի մեխանիզմներն՝ ըստ Ֆրոմի

Հոգեբանական 30.12.2020   19:00   101

Էրիխ Ֆրոմը Ֆրեյդի աշակերտն էր, նեոֆրեյդիստ, նրա տեսությունը անվանվում է հումանիստական հոգեվերլուծություն: Ֆրոմը նշանակություն է տալիս հասարակությանը, սոցիումին, կոնկրետ արևմտյան քաղաքակրթության վրա: Խոսում է հասարակության պարադոկսալ ազդեցությունների մասին` մի կողմից մարդը զարգանում է, մյուս կողմից նրա մոտ առաջանում է տագնապ:

Ֆրոմի տեսության վրա շատ մեծ ազդեցություն ունի Մարքսի տեսությունը` փողի, արտադրական փոխհարաբերությունների ազդեցությունը մարդու վրա: Ըստ Ֆրոմի, մարդը դառնում է իր ստեղծածի գերի: Մի կողմից մարդը ամենակարողն է, ամենախելացին, շատ բաներ կարող է ստեղծել, բայց մարդը նաև գերին է իր ստեղծածի: Ստեղծված բարիքները այնքան շատ են, և նյութական, ե’ւ հոգևոր, երբ ժամանակ չի մնում, որ մարդիկ ուղղակի ձևով իրար հետ շփվեն: Եվ Ֆռոմը խոսում է «փախուստ ազատությունից» գաղափարի համար, երբ մարդը փախչում է իր ստեղծած ազատությունից:

Փախուստի միջոցով մարդը ստեղծում է նոր կապեր` առաջնային կապեր, որոնք անհրաժեշտ են լրացնելու համար իր ազատության վակուումը: Քաղաքակրթությունը մարդուն ստիպում է չզգալ իր կապը բնության հետ: Մարդն ամբողջ օրը զբաղված է լինում տարբեր այլ փոխհարաբերություններով, և մարդը կարոտում է իր առաջնային կապերը բնության հետ: Ֆրոմը առանձնացնում է երկու հասկացություն` ազատություն ինչ-որ բանից և ազատություն ինչ-որ բանի համար: Երբ մարդը փորձում է փախչել իր առաջնային ազատությունից, ինչ-որ արհեստական կապեր է ստեղծում, ինչը ոչ միշտ է, որ դրական ազդեցություն է թողնում մարդու վրա: Իսկ առաջնային կապերի միջոցով մարդը ձեռք է բերում այնպիսի ազատություն, որ իրեն զգում է բնության մի մասնիկ:

Փախուստի մեխանիզմները

Ֆրոմը ասում է, որ մարդը դիմում է խափուստի տարբեր եղանակներով, որպեսզի ձերբազատվի բնության հետ, ինքն իր հետ օտարացումից: Օր.` երեխան զարգանում է, սովորում է, ձգտում է լավ աշխատանք ձեռք բերել, ցանկալի է արտասահմանում, բայց միշտ մարդու մոտ առաջանում է կարոտ իր ծնողների, հայրենիքի նկատմամբ:

Նոստալգիայի երևույթը բերում է մարդուն առաջնային կապերի վերականգմանը: ազատություն ինչ-որ բանից – դա պրոդուկտիվ ազատություն է, երբ մարդը ձեռք է բերում իր առաջնային կապերը: ազատություն ինչ-որ բանի համար - փախուստ ստեղծված ազատությունից և ձեռք բերված արհեստական կապերից:

1. Առաջին մեխանիզմը Ֆրոմը անվանում է ավտորիտարիզմվարքի այնպիսի ձև, որի միջոցով մարդը կամ իշխում է մյուսների վրա, կամ ենթարկվում նրանց: Այստեղ կարևր է կապի մեջ լինել մարդկանց հետ, այլ հարց է` իշխելու, թե ենթարկվելու ձևով:

Մարդը իր մեջ ունի և սադիստական, և մազոխիստական սկիզբ: Իշխելու դեպքում դրսևորվում է սադիստական կողմը, ենթարկվելու դեպքում` մազոխիստական կողմը: Սադիստական դրսևորման դեպքում մարդ պետք է միշտ ունենա մեկ այլ մարդու կամ մարդկանց, որոնց վրա կարելի է իշխել, մանիպուլիացիա անել, օգտագործել նրանց: Սադիստությունը կարող է դրսևորվել նաև գերհոգատարության և գերուշադրության միջոցով: Օր.` մոր գերհոգատարության դեպքում երեխայի հանդեպ, իրականում մայրը ուղղակի պետք է ունենա մեկին, որին հսկի, ղեկավարի, և երեխայի անկախության ձեռքբերումը անտանելի է մոր համար, որոհետև նա կորցնում է իր իշխանության օբյեկտը:

Ֆրոմը բերում է նաև սադիզմի դրսևորման հետևյալ օրինակը. ամուսնական զույգ, որտեղ տղամարդը անվերջ ճնշում է կնոջը, տանջում նրան, բայց և ասում է «եթե ուսում ես, գնա», բայց սա միայն այնքան ժամանակ, քանի դեռ կինը իրոք չի կատարում նրան լքելու առաջին քայլերը: Այդ դեպքում ամուսնու վարքը կտրուկ կարող է փոխվել և նա պատրաստ լինի ամեն ինչի` միայն թե կինը չհեռանա, քանի որ այդ դեպքում նա կորցնում է իր սադիզմը դրսևորելու համար անհրաժեշտ օբյեկտը:

Մազոխիստներին բնորոշ է անվերջ ինքնաքննադատությունը, իրեն անվերջ մեղադրելը, և դրանից է նա հաճույք ստանում, դրանով է նա ձերբազատվում օտարացումից, նա կարծես այդպես է արդարանում: Իր մազոխիզմով մյուսներին կառավարում է, սահմանափակում է ուրիշների ազատությունը:

2. Երկրորդ մեխանիզմն է կործանարարությունը : Եթե առաջին մեխանիզմի դեպքում մարդը իրականում ուզում է կապեր ստեղծել, ապա այստեղ մարդն ուզում է վերացնի, ոչնչացնի այդ կապերը: Եթե սադիզմի դրսևորման դեպքում մարդը, ամեն դեպքում, կապերի մեջ է մտնում ուրիշների հետ, ապա կործանման դեպքում այդ կապերի ներկայությունը խանգարում է նրան հանգիստ ապրել, իրեն պաշտանված զգալ, և նա ձգտում է կործանել, վերացնել այդ կապերը: Սադիստը, եթե անգամ կործանի, այստեղ իմաստը մարդու վրա իշխելն է: Անգամ սադիզմի ծայրահեղ դրսևորումը` մանիակների անվերջ սպանությունները, կործանելու բովանդակությունը այստեղ իշխելն է այլ մարդկանց վրա:

Իսկ կործանարարության իմաստը ուղղակի վերացնել է, ոչնչացնելը, կապի ձգտումը չկա: Օր.՝ կոնծանարար մարդու համար կոնկուրենցիայի պայմաններում իրականում ոչ թե արդար կորկուրեցիա է ընթանում, այլ նա պետք է ամեն գնով ոչնչացնի հակառակորդին, որպեսզի, ըստ իրա, նա հաջողություն ունենա, այսինքն` մեկի վերացումը մյուսի բարօրության համար:

3. Երրորդ մեխանիզմը ավտոմատի կոնֆորմիզմն է: Կոնֆորմիզմ նշանակում է ենթարկվել մեծամասնությանը: Այս մեխանիզմի դեպքում մարդը փորձում է ձուլվել այն միջավայրի հետ, որը գործում է տվյալ պահին, վերանալ նրա մեջ: Նրանք երբեք չեն դրսևորում իրենց ես-ը: Նրանք երբեք չեն տալիս հարց` իսկ ուզո՞ւմ եմ ես սա անել, թե ոչ, այլ ապահովությունը գտնում են ուրիշների մեջ վերանալով: Մարդը այս դեպքում կարծես հիպնոզված լինի, օր.` զոմբիները, նրանք իրենց ապահով են զգում ընդհանուր համակարգում, քանի որ խոսափում են իրենց ես-ի դրսևորումից:

Էգզիստենցիալ պահանջմունքներ

Էգզիստենցիալ նշանակում է էություն (գոյություն):

Էգզիստենցիալ պահանջմունքները մարդկային այն պահանջմունքներն են, որոնց միջոցով մարդը կարողանում է խուսափել վերոհիշյալ մեխանիզմներից: Այդ պահանջմունքները հինգն են`

1. Պահանջմունք կապված լինել մարդկանց հետ: Կապված լինել նշանակում է` ցուցաբերել սեր, հարգանք, պատասխանատվություն: Այս կապված լինելը չի նշանակում կորցնել սեփական ես-ը: Այստեղ ես-ը պահպանվում է, այսինքն` սա պրոդուկտիվ սեր է, պրոդուկտիվ հարգանք է և այլն:

2. Պահանջմունք ինքնության, այսինքն` իդենտիֆիկացիա սեփական անձի հետ: Մարդը պահանջմունք ունի հասկանալու իր ես-ը, իր առանձնահատկությունները, հասկանալու, որ ինքը ինչ-որ ձևով տարբերվում է ուրիշներից: Այս և նախորդ պահանջմունքը փոխկապակցված են, որի շնորհիվ կապեր ստեղծելը դառնում է պրոդուկտիվ: Մարդը իր ես-ն ունի, բայց մյուս կողմից կապված է ուրիշների հետ: Եթե մարդը չի իդենտիֆիկացնում իր ես-ը իր սեփական անձի հետ, ապա տեղի է ունենում իդենտիֆիկացում մեկ այլ բանի կամ անձի հետ:

3. Պահանջմունք տրանսցենդենցիայի` հաղթահարելու դժվարություններ, ինչը կարելի է անել, եթե մարդ վերանա իր ես-ից, ստեղծված իրավիճակից, և ապա միայն փորձի ելքեր գտնել` լուծելու համար որոշակի խնդիրներ: Այս պահանջմունքի ոչ բավարարվելը Ֆռոմը կապում է կործանարար փախուստի հետ, այսինքն` եթե չեմ կարողանում իմ խնդիրը լուծել, ապա կործանում են այն:

4. Պահանջմունք արմատների մեջ , մարդը պահանջմունք ունի ճանաչելու իր սկիզբը և իր շարունակությունը

5. Պահանջմունք համոզմունքների և դիրքորոշումների: Սա էլ է անհրաժեշտ մարդուն, որպեսզի նա ունենա որոշակի աշխարհայացքներ, որպեսզի նա կողմնորոշվի իր շրջապատում:

Փաստորեն, կան պահանջմունքներ, որոնք ապահովում են մարդու ազատությունը, և կան պահանջմունքներ, որոնցով մարդը կապվում է մարդկանց, բնության հետ:

Ֆրոմը առաջիններից էր, որը տվեց սոցիալական բնավորություն հասկացությունը: Այսինքն՝ կախված նրանից՝ սոցիումը ինչ մարդ է ուզում, ինչ մարդու պահանջ ունի, ըստ այդմ ձևավորվում է մարդու բնավորությունը: Նա դարձյալ առանձնացնում է պրոդուկտիվ և ոչ պրոդուկտիվ բնավորության տիպեր:

Ոչ պրոդուկտիվներն են՝

1. Վերցնող տիպ

Հիմքում ընկած է վերցնելուց բխած բավարարվածությունը: Այս տիպը հիմնվում է հաճույքի սկզբունքի վրա: Մարդն այս դեպքում պասիվ է, սպասում է, մինչև տան:

2. Կուտակող տիպ 

Ուղղակի հաճույք է զգում նրանից, որ կուտակում է: Կուտակում է ոչ թե որ ունենա, այլ որովհետև կուտակածը արժեք ունի:

3. Շուկայական տիպ

Ելնելով «առաջարկ և պահանջարկ» սկզբունքից, «ինչպիսին ուզում եք, այնպիսին կլինեմ, կվաճառեմ այն, ինչ պահանջվում է»:

Մարդը կարող է շատ հարմարվող լինել՝ «ես այնպիսին եմ, ինչպիսին ուզում եք, որ լինեմ»: Մի կողմից, փաստորեն, անտարբեր է այս պրոցեսի նկատմամբ, մյուս կողմից մարդը շատ ազնիվ ասում է, որ «ես սա կարող են տալ, ինչ դո՞ւ ինչ ինձ կարող ես տալ փոխարենը»:

4. Շահագործող տիպ

Մնացել է ֆիոդալական հասարակարգերից: Շահագործում է ոչ միայն ուրիշների ֆիզիկականը, այլև հոգևորը՝ համբերատարությունը, ինտելեկտը:

5. Պրոդուկտիվ տիպ

Հիմնված է պրոդուկտիվ ազատության գաղափարի վրա: Մարդը չի ձուլվում գոյություն ունեցող սիստեմին, այլ նա միևնույն ժամանակ պահպանում է իր ավտոնոմիան:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb