Պատվաստված անձանց հետագայում անհրաժեշտ կլինի վերապատվաստում. Մուրաշկո

Աշխարհ 01.04.2021   16:00   40

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի կարծոիքով նրանք, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, ապագայում պետք է նորից պատվաստվեն:

«Մենք ունենք էլեկտրոնային ռեսուրս, որտեղ հավաքվում են բոլոր տվյալները: Հետևաբար, մենք գնահատում ենք, թե ինչպես է մարդն արձագանքում, որքանով է պաշտպանված: Անհրաժեշտության դեպքում մենք այսօր կարող ենք հանգիստ ճշգրտումներ մտցնել»,- ասել է նա:

Ըստ ախարարի՝ ամենայն հավանականությամբ, կպահանջվի վերապատվաստում: Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված կլինի բնակչության դիմադրողականության ձևավորումից, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում։

Նախարարն ընդգծել է, որ ձևավորվել է բնակչության առողջության վերահսկման համակարգ:


 Պիտակներ
         Մուրաշկո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb