Պատրիկ Դևեջյանը հայտնել է կորոնավիրուսով վարակվելու մասին

Աշխարհ 28.03.2020   11:00   380

Ֆրանսիայի նախկին նախարար, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ ֆրանսահայ Պատրիկ Դևեջյանի մոտ ախտորոշվել է կորովիրուս։ 75-ամյա Դևեջյանը չորեքշաբի օրվանից գտնվում է հոսպիտալում։

Երեկ երեկոյան մեկնարկին Պատրիկ Դևեջյանը Twitter-ում գրառում է կատարել ու հայտնել, որ համաճարակն իրեն էլ է վարակել։

«Ինձ էլ վարակեց համաճարակը, հետևաբար, ուզում եմ վկայակոչել բժիշկների և բոլոր խնամակալների բացառիկ աշխատանքը: Հոգնած, բայց նրանց շնորհիվ կայունացած ես վեր եմ կենում  և նրանցից շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում՝ բոլոր հիվանդներին նրանց մշտական օգնության համար»,- գրել է Դևեջյանը։

Նա շարունակում է աշխատել հեռակա կարգով։



 Պիտակներ
         Պատրիկ Դևեջյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon