Պատրաստվել է Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը

Art News 20.05.2020   19:34   142

Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի կազմակերպիչները պատրաստել են մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը։ Այն մանրամասն ներկայացնում է քայլերը, որ երաժիշտները պետք է կատարեն մրցույթի հեռավար մասնակցության ընթացքում։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ ուղեցույցը App Store և Google Play հարթակներում հասանելի կլինի հունիսի 1-ից։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվելու է հունիսի 6-15-ը՝ ջութակ մասնագիտությամբ։ Աշխարհում կորոնավիրուսի տարածման պայմաններում մրցույթը կիրականացվի առցանց ձևաչափով՝ կիրառելով բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։

Ստուգատեսի ամբողջ ընթացքում կկիրառվեն տեխնոլոգիական մի շարք նորարարություններ։

Խաչատրյանի մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 25-ն է։ Ի դեպ, խաչատրյանական մրցույթի կազմակերպիչները, հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված՝ աշխարհում ստեղծված իրավիճակը, չեղարկել են երաժշտական այս ստուգատեսին մասնակցության համար նախատեսված վճարը, և երիտասարդ ջութակահարները մրցույթին կարող են մասնակցել առանց վճարի։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։

Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ ։



 Պիտակներ
         Խաչատրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon